Իրաքում մեկ ամսվա ընթացքում սպանվել է 170 ցուցարար. ՄԱԿ
Նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Իրաքում շարունակվող ցույցերի ժամանակ սպանվել է առնվազն 170 մարդ, վիրավորվել՝ 2626-ը, գրում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի զեկույցը։
«Այս տվյալները պետք է դիտարկվեն որպես նախնական: Ի տարբերություն նախորդ ամսվա՝ Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ի ներկայացուցիչներին թույլ չի տվել հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ ստանալ ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ»,- նշվում է փաստաթղթում: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Իրաքում զոհվել է առնվազն 414 մարդ, վիրավորվել՝ 8 758-ը, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ: Միևնույն ժամանակ, թեթև վնասվածքների զոհերի թիվը, ներառյալ արցունքաբեր գազից ստացած թունավորումների դեպքերը, տուժածների թվաքանակը կարող է հասնել 19 հազարի։