Իրաքում ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ
Իրաքի կենտրոնական մասում գտնվող Բաբիլ նահանգի մի շրջանում բազմաթիվ ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդում է INA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի համատեղ հրամանատարության հայտարարությանը։
«Բաբիլ նահանգի հյուսիսում գտնվող Ջուրֆ ան-Նասր շրջանը ենթարկվել է բազմաթիվ ավիահարվածների, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ևս երեքը», – ասվում է հայտարարության մեջ։
