Իրաքի կառավարությունը կինքնալուծարվի բողոքների ցույցերի պատճառով
Այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ Ադել Ադել Մահդին հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնելու, հնարավոր է, որ հրաժարական տա Իրաքի ողջ կառավարությունը։ Այս մասին հայտնում է Baghdad Al Youm-ը։ Արդեն այսօր Իրաքի կառավարությունը արտահերթ նիստի կգումարի ինքնալուծարման հարցով։ Նշենք, որ բողոքի ակցիաները դարձել են 400 մարդու մահվան պատճառ։ Կառավարության հրաժարականի հետ կապված վերջնական որոշումը կայացնելու է պառլամենտը, նշանակելով նաեւ նոր ընտրություններ 30 օրվա ընթացքում։
