Իրար թարս նայելը` սպանության պատճառ

Չարենցավանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, մեր տեղեկություններով, ծագել է ընդամենը իրար թարս նայելու պատճառով: Համենայնդեպս, նախնական վարկածը դա է: Տարբեր տեղեկություններով` «Գինաց հոլ» ռեստորանի հարակից այգում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է ծագել ընդամենը իրար թարս նայելու պատճառով: Վիճաբանության ընթացքում մի երիտասարդ դանակով սկսել է հարվածել մյուսներին, որոնք անկնկալի են եկել, որ նրա մոտ դանակ կա: Սկզբում ասացին` երոք, հետո` չորս հոգի է դանակահարված տեղափոխվել հիվանդանոց, որոնցից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ դանակի հարվածի հետևանքով վնասվել էր սիրտը, իսկ Չարենցավանի հիվանդանոցում համապատասխան մասնագետ չի եղել, որ կարողանար սրտի աշխատանքը արհեստական պահեր, մինչև հասցնեին Երևան: Ասացին` դրա համար հատուկ մասնագետ ու սարքավորումեր են պետք, որը չեն կարողացել այդ պահին գտնել, և 21-ամյա երիտասարդի կյանքը, ցավոք սրտի, չի հաջողվել փրկել:

Մյուսներին` երեք վիրավոր, ռեանիմոբիլով հասցրել են Երևանի «Միքայելյան» վիրաբուժական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Քիչ առաջ ինձ ասացին` չորրորդ վիրավոր էլ կա, որին տեղափոխել են հիվանդանոց, բայց նրա մասին դեռ ստույգ տեղեկություն չկա:

Նախնական տեղեկություններով` վիրավորներից մեկը մյուս երեքին դանակահարողն է, բայց սա ևս դեռ հստակ չէ:

Նշեմ, որ սրանք տարբեր աղբուրներից ստացված և ոչ վերջնական տեղեկություններ են, և հնարավոր է` որոշ բաներ փոփոխվեն, քանի որ դեպքի մասին շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, դեպքի մասնակից անձանց, միջադեպի դրդապատճառների և վիրավորների վիճակի վերաբերյալ տարբեր խոսակցություններ են շրջանառվում այս պահին:

Share This