Իրավիճակը Ստեփանավանում՝ խոշոր հրդեհի վայրում. նոր մանրամասներ

Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով։

29֊ը քաղաքացի տեղավորվել են հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում են։ Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են, հայտնում են Լոռու մարզպետարանից։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաները, Ստեփանավանի ՄՍԾ֊ի մասնագետները, Ստեփանավանի ԲԿ֊ի բուժաշխատողները , Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի մասնաճյուղի ներկայացուցիչներն օրվա ընթացքում այցելել են հրդեհի հետևանքով անօթևան մնացած և հյուրանոցներում տեղակայված, ինչպես նաև բարեկամների տներում ապաստանած ընտանիքներին, իրականացրել կարիքների գնահատում։

Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ հրատապության՝ նաև դեղորայքով։

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ի առավոտյան, ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։

Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։

Հանձնարարվել է արձագանքել քաղաքացիների բոլոր խնդիրներին և արագ տալ լուծումներ:

Share This