Իրավիճակը մոտեցել է մի փուլի, երբ խաղադրույքները չափազանց բարձր են․Բաբաջանյան
Սոչիի մասին դեռ կխոսենք։ Մինչ այդ, սակայն, չափազանց կարևոր է, թե Սոչիից հետո ինչ տրամադրություններ ու բովանդակություն է լինելու ներհասարակական-քաղաքական շրջանառության առարկա, և ինչ մթնոլորտ է լինելու Հայաստանում։ Այս մասին «ֆեյսբուքում» գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը։
«Ներկայում Հայաստանի համար բազմակի ավելի կարևոր և անհրաժեշտ է դառնում բովանդակալից, օրակարգային հարցերի վերաբերյալ սեփական հստակ հայեցակարգային, գաղափարական, արժեքային մոտեցումներն ունեցող, մանիպուլյատիվ ինտրիգներից զերծ ընդդիմության առկայությունը, և սրան զուգահեռ՝ ներկայիս փուլում Հայաստանի ներքին ապակայունացման ցանկացած քայլ
դառնում է էլ ավելի մեծ սպառնալիք՝ արտաքին առավել բարձր «խաղադրույքների» այս փուլում:
Ակնառու է, որ իրավիճակը մոտեցել է մի փուլի, երբ խաղադրույքները չափազանց բարձր են, ըստ այդմ չափազանց կարևոր է դառնում դրանում ներգրավված կողմերի՝ տվյալ դեպքում՝ Հայաստանի ներքին դիմադրունակությունը»,-գրել է նա: