Իրանը կջախջախի Ադրբեջանին Սյունիք ներխուժելու դեպքում․ սա ՀՀ-ի համար շանս է․ Արմեն Այվազյան (տեսանյութ)
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ընդամենը մի քանի կետ այսօրվա իմ հարցազրույցից։
Իրանը, ինչպես և Հայաստանը, իրական դաշնակիցներ չունի և առայժմ ստիպված է միայնակ դիմակայել Իսրայելին և նրա թիկունքում կանգնած ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և գրեթե ամբողջ Արևմուտքին։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը, թեև ռազմավարական դաշինքներ են կնքել Իրանի հետ, մեծածավալ ռազմական աջակցություն նրան չեն ցուցաբերելու։
Հակամարտությունը ձգվելու է առնվազն շաբաթներ, եթե ոչ ամիսներ։ Կա միջուկային հարվածի վտանգ Իրանին։ Իր հերթին, Իրանն ունի լուրջ խաղաքարտեր Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ։
Ադրբեջանը կհամարձակվի հարձակվել Հայաստանի վրա միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ Իրանը ծնկի է բերված։ Բաքվի որևէ սխալ քայլ կարող է ստիպել Իրանին հարվածել այդ երկրի շահերին, հատկապես նավթարդյունաբերական համալիրին։
Հայաստանի ներկա իշխանությունները ոչինչ չեն արել երկրի պաշտպանությունը ազգ-բանակ մոդելով կազմակերպելու ուղղությամբ, մինչդեռ հենց դա է միակ ճիշտ ճանապարհը։
Այդուհանդերձ, Հայաստանի բանակն ու ժողովուրդը պետք է պատրաստ լինեն դիմագրավելու հնարավոր հարձակումը։