Իրականությանը չտեսնելու արվեստով տոգորված են շատերը..Ս.Հովսեփյան
Իրականությանը չտեսնելու արվեստով տոգորված են շատերը…
Երեկ Aravon.am կայքին տրված իմ հարցազրույցում խոսել եմ մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև իմ կարծիքն եմ հայտնել օրեր առաջ ԱԺ ում տեղի ունեցած դրվագի վերաբերյալ, երբ Նաիրի Հոխիկյանի ելույթից հետո, ընդդիմադիր փոխխոսնակը սկսեց մեկնաբանել ելույթը և գնահատումներ տալ որոշ հարցերի վերաբերյալ ։
Ամենաանընդունելի և ոչ պրոֆեսիոնալ վարքագծերը գոնե ինձ համար, որոնք ցուցաբերվում է ԱԺ ֊ում, դրանք են.
1.Անպատվել մարդուն, հայհոյել, տեղից գոռալ, վիրավորական բառեր ասել, խփել, շիշ շպրտել կամ բռնել և այլն։
2. Ելույթ ունեցողի հեռանալուց հետո, երբ այլևս ձայնի իրավունք, հնարավորություն չունի, թիկունքում բարձրախոսից օգտվելն է և գնահատականներ հնչեցնելը մարդկանց հասցեին կամ հայտարարությանը վերաբերող։ (8֊րդ գումարումը ակնառու է այս երևույթով)
Այս ոչ ընդունելի վարքագիծը մխրճվել է ԱԺ և դուրս չի գալիս և այն գործածվում է ցավոք նաև այն մարդկանց կողմից, որոնց հանդեպ այդ արարքը հետևողականորեն ցուցաբերում են։
Չէ, տղե՛ք, խոսնակ և փոխխոսնակներ, դա նորմալ երևույթ չէ.
Օրերս ԱԺ ում մեր ելույթներից հետո ականատես եղաք վերոնշածս երևույթին ։ Ի՞նչ խոսք, տհաճ էր…
Կարծիքս հայտնելուց հետո, մի ողջ քաղաքական թիմի երիտթևի կողմից, անձնական վիրավորանքների ու տհաճ ու էժան գնահատականների տեղատարափ է սկսվել…
Բայց…
Էլ ինձ շատ վաղուց նման բաներով չեք կաշկանդի, մի՛ արեք…
Իմ և ձեր տարբերությունը նաև այստեղ է երևում, ես վարքագիծն եմ գնահատում, մարդու արարքն եմ գնահատում, բայց դուք իմ անձը…
Է դեռ շատ տեղ կա գնալու, գնացե՛ք…
Ես միշտ ասել եմ և կրկնում եմ, եթե բոլորիդ նպատակը երկիրը ճգնաժամից դուրս բերելն է, ապա իշխանատենչությունը դրեք կողքի…
Այս պահին ոչ ձեր, ոչ մեր, ոչ էլ ներկաների կարիքն ունի պետությունը (հնի և նորի հորձանուտից դուրս գալ է պետք)։
Դա կարող է լինել միայն պրոֆեսյոնալներով և այս ազգի մեջ կան այդ մարդիկ…
Մեզ պետք է համախմբվել նպատակի և գաղափարի շուրջ, ոչ թե անձերի և անձնական ամբիցիաների…
Նեղացե՛ք ոչ թե իմ համեմատությունից , այլ այն բանից, որ դուք արդեն ձեզ համեմատելով՝ վարքագիծ եք որդեգրել և վերջապես ինձ մի՛ վախեցրեք, փողոց դուրս եք գալիս ոչ թե իմ անձի համար, այլ երկրի, թեև ի՞նչ իմանամ, գուցե այլ նպատակներ էլ կան …
Խաղաղություն ձեզ, դեռ շատ աճելու տեղ ունեք, հնությունը միշտ չի որ հասունություն է…