Իվանկա Թրամփը ցուցադրել է ջիու-ջիցուի իր տպավորիչ հմտությունները

Մի կատակեք Իվանկա Թրամփի հետ. ԱՄՆ նախագահի դուստրը զբաղվել է մարտարվեստով և սոցցանցերում ցուցադրել իր տպավորիչ հմտությունները։

Տեսանյութում Իվանկան ջիու-ջիցու է պարապում կապույտ գորգի վրա: Տեսանյութը հրապարակել են  Վալենտե եղբայրները, որոնք ջիու-ջիցու ստուդիայի համասեփականատերն են:

джиу.jpg (78 KB)

Տեսանյութում նախագահ Թրամփի դուստրը կրում է սպիտակ կիմոնո և կապույտ գոտի, ինչը նշանակում է, որ նա զգալի մակարդակի է հասել այս մարտարվեստում։

«Ջիու-ջիցուն ավելին է, քան մարտարվեստը», – մակագրել են Վալենտե եղբայրները գրառումը։

джиу1.jpg (58 KB)

Նրանք ավելացրել են, որ ջիու-ջիցուի ուղին ավելի «նշանակալի» է դառնում, երբ «այն կիսում ենք նրանց հետ, ում մենք հարգում և գնահատում ենք»:

джиу2.jpg (74 KB)

Տեսահոլովակի մեծ մասում Իվանկան կռվել է Գայ Վալենտեի հետ:

 

Share This