Իսրայելցի գերիների մեծ մասն անհետ կորել է Գազայի հատվածի հյուսիսում․ ինչ է հայտնի

Արխիվային լուսանկար

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Ալ Քասամ»-ի բրիգադներից մեկի բարձրաստիճան հրամանատարը հայտնել է, որ իսրայելցի գերիների մեծ մասն անհետ կորել է Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ուժերի շարունակվող հարձակումների պատճառով:

Նա ընդգծել է, որ իրենք բազմիցս զգուշացրել են նման հարձակումների հետեւանքների մասին։ «Նեթանյահուն և նրա բանակը համառորեն փորձում են խուսափել այս խնդրի լուծումից»,- հավելել է նա, գրել են ԶԼՄ-ները։

Share This