Իսրայելի վարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ուղիղ եթերում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջինն է պատվաստվել հրեական պետության քաղաքացիների շարքում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իսրայելական պետական հեռուստառադիոընկերությանը, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է Նեթանյահուի պատվաստման ընթացքը:
Նեթանյահուն շաբաթ երեկոյան ստացել է ամերիկյան Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութը: Պատվաստումն իրականացվել է Ռամատ-Գան քաղաքի հիվանդանոցում:
«Պատվաստման գործընթացն իրականացվել է տեսախցիկի առաջ ուղիղ եթերում, որպեսզի վարչապետը սեփական օրինակով հասարակությանը ոգեշնչի պատվաստվել»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:
Վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 372 401 մարդ, հիվանդությունից մահացել՝ 3070-ը: