Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու
Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա իր հարվածները, այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Իսրայելի բանակն էլ, իր հերթին հաղորդագրություն է տարածել, որ Թեհրանի կենտրոնական հատվածի ուղղությամբ հարձակումների նոր շարք է սկսել։
Նշենք, որ իրանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ Թեհրանում նորից լսվում են պայթյունների ձայներ։
