Իսրայելը կապիտուլյացիա է ենթարկել ՀԱՄԱՍ-ը․ Իրանի ԶՈՒ շտաբի պետ

Իսրայելն ընդունել է իր պարտությունը և կապիտուլյացիայի է ենթարկել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սիոնիստները խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայել է այս փորձությանը և հրադադար պարտադրել հակառակորդին, և մենք ականատես ենք եղել սիոնիստների կապիտուլյացիայի՝ իսլամի մարտիկների երկաթյա կամքին»,- Բաղերիի խոսքերն է մեջբերում Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Իրանամետ «Դիմադրության առանցքը» ներառում է պաղեստինյան արմատական ​​«ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» խմբավորումները, լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը, «Իրաքի իսլամական դիմադրություն» աշխարհազորը և Եմենի հութի ապստամբական շարժումը՝ «Անսար Ալլահը»:

Share This