Իսրայելը լայնածավալ գործողություն է նախապատրաստում Գազայում. WSJ

Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություն են նախապատրաստում՝ նպատակ ունենալով ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա շրջապատը հույսը դնում են ԱՄՆ նոր վարչակազմի աջակցության և Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերի թուլացման վրա։

«Գազայի առանցքային տարածքների գրավումը ՀԱՄԱՍ-ին կմեկուսացնի և կզրկի ռեսուրսներից»,- պարզաբանել են աղբյուրները։

Այնուամենայնիվ, հաղթանակը կպահանջի ստորգետնյա թունելային ցանցի ոչնչացում, որը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ:

Ռազմավարության հակառակորդները, այդ թվում՝ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, կարծում են, որ ռազմական լուծումն անհնար է առանց քաղաքական կարգավորման։ ՀԱՄԱՍ-ը արմատացած է տեղի բնակչության մեջ։ Առանց երկխոսության՝ հակամարտությունն անվերջ կդառնա»,- նշել է անանուն փորձագետը։

Share This