Իսկ կարող է վաղն էլ Արփիի համար այսբերգ գնեն կամ Աշոտիկի համար տանկ

Հայկական մեդիան ու հասարակական-քաղաքական շրջանակները արդեն երկու օր է անդադար քննարկում են Նիկոլ Փաշինյանի կողմից սեփական դստեր համար պետության հաշվին 27 հազար դոլարանով մեքենա գնելու մասին լուրը։ Եթե նման բան օրինակ արվեր նախկին իշխանությունների օրոք, ապա կարելի կլիներ պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրի դիմակի տակ ինչպիսի աղմուկ կբարձրացներ ԱԺ-ում, ինչպիսի հուր ու կայծակ կտեղար իշխանությունների գլխին։ Սակայն զարմանալիորեն այս անգամ նա չի էլ բարեհաճում խոսել, բացատրություն տալ ՀՀ հպարտ քաղաքացիներին, կամ արդեն պողոսների զանգվածի վերածվածներին, թե ինչու է նման անիմաստ ծախսի գնացել։ Իրականում շատ լավ է արել։ Դեռ Աննա Հակոբյանի համար էլ պետք է տիեզերանավ գնել, Աշոտիկի համար տանկ, Արփիի համար Դիսնեյլենդ։ Լրիվ նորմալ երեւույթ է։ Չէ որ խոսքը ժողովրդական անվերապահ աջակցություն ունեցող, անսխալական սրտի թոքերի եւ երիկամների վարչապետի մասին է։ Դեռ սա սկիզբն է։ Եթե մի օր հանկարծ Արփին ուզենա այսբերգ տեսնել, գուցե հատուկ այսբերգ գնեն տանեն կառավարական ամառանոց, որ Արփիի ուզածը կատարվի։ Իսկ Մարիամը, ճիշտ կանի այսքանով կանգ չառնի։ Նա կարող է պահանջել արդեն ավելի լուրջ բաներ, ինչպես օրինակ արել են հայտնի դիկտատորների զավակները։ Միեւնույնն է, քանի կա զոմբի զանգվածը, նրանք այդ բոլորը կմարսեն ու դեռ ավելին էլ, կշարունակեն պնդել, որ աղքատությունը պողոսների գլուխներում է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )