Իշխանությունը ներսից ուզում են պայթեցնել. Անդրանիկ Քոչարյան
«Իհարկե ներթիմային խնդիրներ կան, որոնք լուծվում են ներթիմային քննարկումների միջավայրում և քանի որ այդ միջավայրը երկար ժամանակ բաց էր մնացել, հարցեր էին կուտակվել, արդյունքում ունեցանք անկեղծ միջավայր, որտեղ խոսեցինք կուտակված ամեն ինչի մասին։ Գուցե մամուլի ուղղորդված, խայտաբղետ քննարկումների արդյունքում այդ քննարկումներն արագացվեցին»,- News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օրերս ՔՊ վարչությունում կայացած «ինքնաքննադատական» փակ նիստին։
«Մութ սենյակում սև կատու փնտրել պետք չէ։ Իշխանության կռիվ է գնում, իշխանությունը պայթեցնելու խնդիր է գնում, բայց իմ խնդիրն է նաև այդ պայթեցումները կանխելը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են իշխանության ներսում խնդիրներ առաջացնել և իշխանությունը ներսից պայթեցնել, չեն հաջողելու։