Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անհերքելի փաստ է, որ հայ հասարակության և իշխանության միջև գոյություն ունեցող մշակութաբանական հակասությունն այսօր առավել խորքային ու հիմնարար բնույթ է կրում, քան երբևէ։ Սա պարզապես քաղաքական հայացքների կամ կողմնորոշումների տարբերություն չէ։ Այստեղ խոսքը վերաբերում է երկու տարբեր մտածողությունների, արժեքային համակարգերի և պատմության ընկալման բախմանը։