Իշխանական պատգամավորը դիտողություն է արել վարչապետի եղբորորդուն
Նոյեմբերյանում ամբողջ թափով ընթանում են փողոցային ասֆալտապատման աշխատանքները։ Իշխանությունների համար սա հատկապես կարեւոր է, որովհետեւ առջեւում այնտեղ ընտրություններ են ու Նիկոլ Փաշինյանն ունի մտադրություն անցկացնելու տեղական իշխանության ղեկավարի պաշտոնում իր յուրայինին։ Սա է թերեւս պատճառը, որ նախ ասֆալտապատումը նույնիսկ բակերում է իրականացվում, եւ ապա՝ Փաշինյանի եղբոր տղան ՝ Սիփան Փաշինյանն է կարծես թե լծվել այդ աշխատանքների համակարգմանն ու ֆեյսբուքյան հարթակում գովազդային գրառումներ կատարելուն։ Հերթական նման գովազդային գրառման տակ էլ իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանն է արձագանքել։ Մասնավորապես Սիփան Փաշինյանը գրել է «Սահմանամերձ Նոյեմբերյան համայնքում ամբողջ թափով ընթանում են խոստացածս բակային ասֆալտապատման աշխատանքները։
Տերյան 1
Տերյան 3
Տերյան 5
Տերյան 7
Տերյան 9
Դպրոցականների 44:
Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել՝ առանց ցեխոտվելու:
Շնորհակալ եմ ասֆալտապատման այն ընկերությանը, որը բակային ասֆալտապատման պատրաստակամություն հայտնեց», ինչին Սոֆյա Հովսեփյանը բավական իրոնիկ կերպով մեկնաբանել է «Նոյեմբերյանի մինչև բակ հասնելու փողոցներից սկսեք Սիփան ջան», թերեւս դիտողություն անելով ու ակնարկելով, որ նախքան բակեր հասնելը նաեւ փողոցները թող ասֆալտեն։