Ինքնաթիռ է կործանվել

Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ինքնաթիռ է կործանվել, զոհվել է մեկ մարդ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 2-ին Իրկուտսկի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Տու-22Մ3 ինքնաթիռը: Անձնակազմը չորս հոգուց է բաղկացած եղել: Վայրէջքի արդյունքում, ըստ անձնակազմի հրամանատարի հաղորդագրության, մեկ օդաչու մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղոևդվում է, որ ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։

Share This