Ինչ ֆինանսական կորուստներ ունի Մասկը․ Bloomberg

Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ նվազել է 400 միլիարդ դոլարից՝ նրա հիմնած Tesla ընկերության բաժնետոմսերի գնի զգալի անկման ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նրա խոսքով՝ ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի կեսերին պատմական առավելագույնին հասնելուց հետո ընկել է 27 տոկոսով։ Անկումը հատկապես կտրուկ էր անցած շաբաթ, երբ Tesla-ի բաժնետոմսերն ընկան 11%-ով՝ վաճառքի ծավալների անկման մասին հաղորդումների պատճառով:
Այս ֆոնին գործակալությունը նշում է, որ Tesla-ի բաժնետոմսերն ու օպցիոնները դեկտեմբերին կազմում էին Մասկի կարողության ավելի քան 60%-ը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո միլիարդատերը սկսել է «իր ուշադրության մեծ մասը նվիրել» ոչ թե բիզնեսին, այլ քաղաքականությանը, այդ թվում՝ ղեկավարելու Կառավարության արդյունավետության վարչությանը:
Ինչպես գրում է Bloomberg-ը, չնայած Մասկի մտերմությանը ամերիկացի նոր առաջնորդի հետ, ներդրողների հույսերը, որ ԱՄՆ վարչակազմը աջակցելու է Tesla-ին` փոխելով հարկային քաղաքականությունը և պարզեցնելով ինքնակառավարվող տեխնոլոգիայի չափանիշները, դեռևս չի իրականացել։