ԻՆՉ ՀԻՄՔՈՎ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՅՆԹԱՓԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԵՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ

Քիչ առաջ առանց պատճառի բերման են  ենթարկել Մասիսում ՏԻՄ ընտրություններին մասնակից ուժերից «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածու Կարեն Սարգսյանին:

Կարեն Սարգսյանը նաև Այնթափի գյուղապետն է: «Քաղաքացու ահազանգի հիմքով են տարել Կարեն Սարգսյանին, նրա հետ միասին նաև նրա եղբորը` Սարգիս Սարգսյանին, ավագանու անդամ Հունան Ավետիսյանին, դաշինքի համակիր Ալեքսան Հովհաննիսյանին: Քաղաքացու ահազանգի հիման վրա ժամը 11:30 բերման են ենթարկվել, ըստ որի՝ ընտրատեղամասում բռնություն է գործադրվել, նրանք այդ կասկածանքով տարվել են»,- Hraparak.am-ին հայտնեց փաստաբան  Արման Կարապետյանը:

– Թեև ես հստակ տեղեկություն չունեմ ահազանգ կատարողի վերաբերյալ, սակայն վստահորդներիս հետ զրուցելուց հետո, ողջամտորեն ենթադրում եմ, որ իրականում ահազանգը կազմակերպված է եղել և չեմ կարծում, որ հայտնաբերվելու է ահազանգ կատարող անձը: Նա, իմ կարծիքով, ավելի շատ նպատակ է հետապնդում, վստահորդներիս մի քանի ժամով կտրել  ընտրական գործընթացներից:

Մեր զրուցակիցը նշեց, որ այս պրոցեսում  նա օգնելու է «Դավիթ Համբարձումյան» դաշինքի անդամներին, եթե  այս ընթացքում իրավապահ մարմինների հետ ունենան խնդիրներ:

-Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից բերման ենթարկվածներ կա՞ն:

– Ճիշտն ասած, ես լսել եմ ահազանգերի մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների կողմից որոշակի գործընթացի վերաբերյալ, սակայն չեմ լսել, որ նրանց կողմնակիցներից որևիցե մեկը բերման ենթարկված լինի:

Ահազանգը կեղծ է, թե ոչ փաստաբանը տեղեկություն չունի, սակայն վստահորդների հետ զրուցելուց ենթադրում է, որ այն կեղծ է եղել, կազմակերպված:

Ուշագրավն այն է, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր ևս եղել են, սակայն ՔՊ-ականներից ոչ ոք բերման չի ենթարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/827d91d9f243772942b4ae8cc8003b2f

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )