Ինչ հետևանքների կարող է հանգեցնել ալկոհոլի տարբեր տեսակների համադրությունը կամ ոգելից խմիչների գործածությունը դեղորայքի ընդունման դեպքում

Շատերն են լսել, որ մեկ օրվա ընթացքում չի կարելի ալկոհոլի տարբեր տեսակները օգտագործել, սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչ հետևանքների կարող է հանգեցնել տարբեր ալկոհոլային ըմպելիքների կամ ալկոհոլի ու դեղորայքի համադրությունը։ Հոգեբույժ-նարկոլոգ Վիտալի Հալդինը riamo.ru-ի հետ զրույցում անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով նման համադրությունների հնարավոր հետևանքները։

Մասնագետի խոսքով՝ ալկոհոլային տարբեր խմիչքների համադրության հետևանքով մարդիկ շատ ավելի արագ են հարբում, սակայն շատ ավելի վտանգավոր է այն, որ նման «կոկտեյլը» չափազանց մեծ վնաս է հասցնում աղեստամոքսային տրակտի օրգանների աշխատանքին։ Նման պարագայում օրգանիզմում թունավորում է տեղի ունենում, ուստի հետևանքներից ազատվելը շատ ավելի դժվար է լինում։

Բացի այդ, նարկոլոգը հորդորել է խուսափել ալկոհոլի ընդունումից նաև հակաբիոտիկներով բուժման ընթացքում, քանի որ նման համադրությունը լավագույն դեպքում կարող է նվազեցնել թերապիայի արդյունավետությունը, իսկ վատագույն դեպքում՝ հանգեցնել ցիռոզի ու ենթաստամոքսային գեղձի տարբեր ախտահարումների։

Share This