Ինչ է պարզել Guardian-ը Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մասին

Մեծ Բրիտանիան շարունակելու է Կիևին փոխանցել որոշ չմշակված հետախուզական տվյալներ, սակայն դրանք ամբողջությամբ չեն փոխարինի այն տեղեկություններին, որոնք ավելի վաղ ստացվել էին ԱՄՆ-ից, հայտնում է Guardian պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Մեծ Բրիտանիան կշարունակի հետախուզական տեղեկատվություն փոխանցել Ուկրաինային, սակայն սահմանափակ հնարավորություններով, որոնք ունեն Լոնդոնն ու եվրոպական այլ երկրներ, դժվար կլինի փոխարինել ԱՄՆ-ից տեղեկատվության հոսքը, որը դադարեցվել է այս շաբաթվա սկզբին», – գրում է պարբերականը:
Նշվում է, որ Բրիտանիան Կիևի հետ կսկսի չմշակված տվյալների իր վերլուծությամբ և չի փոխանցի ԱՄՆ-ից ստացված տեղեկությունները:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ բրիտանական հետախուզական տվյալներն այնքան էլ մասշտաբային չեն եւ չեն կարող փոխարինել ԱՄՆ-ի տեղեկատվությանը, բայց դրանք «Ուկրաինային թույլ կտան հարձակումների մասին որոշ վաղ նախազգուշացումներ ունենալ եւ դեպի Ռուսաստանի խորքը հարվածելու հնարավորության որոշակի աստիճան»: