Ինչ է պարզել Daily Mail-ը Թրամփի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է «ՆԱՏՕ-իղեկավարությունից հրաժարվելու» հնարավորությունը եւ պնդում է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն Եվրոպայի անվտանգության համար, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

«ԱՄՆ-ն դաշինքում առաջատար դիրքեր է պահպանել հիմնադրման պահից, իսկ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը միշտ զբաղեցրել է ամերիկացի գեներալ կամ ծովակալ», – նշում Է Daily Mail-ը:

Սակայն ըստ Associated Press-ի՝ Մեթյու Ուիթեքերի նշանակումը ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում «սենատորներին հավաստիացրել է, որ Թրամփի վարչակազմի հավատարմությունը ռազմական դաշինքին անսասան է»:

Share This