Ինչ է Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ներկայացնելու ՄԱԿ-ին

Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնելու է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մշակած բանաձեւի նախագիծը։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը «պատմական բանաձեւ կներկայացնի Միավորված ազգերի կազմակերպությանը, որին կազմակերպության բոլոր անդամները պետք է աջակցեն՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար»:

Share This