Ինչ երգի մասին է ակնարկել Մեհրիբան Ալիեւան՝ Արցախի մասին իր գրառման մեջ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան այսօր իր «Տելեգրամ» ալիքում գրառում էր կատարել Արցախի մասին։ Մասնավորապես նա գրել էր․ «Մեր ընդհանուր նպատակն է լսել Qarabağ şikəstəsi-ն ղարաբաղյան հողում»։ Չափազանց հետաքրքիր է այն ենթատեքստը, որն առկա է Ադրբեջանի առաջին տիկնոջ ու համատեղության կարգով նաեւ՝ առաջին փոխնախագահի գրառման մեջ։
Եվ այսպես, ըստ ադրբեջանցի երաժշտագետ Ջամիլյա Գասանովայի, «Քարաբաղ շիքեստեսի»-ն ադրբեջանական հայտնի երգ է։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, «շիքեստեն» հանդիսանում է ադրբեջանական աշուղական երաժշտական-պոետիկ ամենատարածված ստեղծագործական ժանրերից մեկը։ Բառացի թարգմանությամբ «շիքեստե» նշանակում է «ջարդված» կամ «կոտրված»։
«Շիքեստեները» առաջին անգամ ադրբեջանական երաժշտական միջավայրում ի հայտ են եկել աշուղական արվեստում։ Դրանք լիրիկական կատարումներ են, հիմնականում ողբերգային տիպի, որոնք ներկայացնում են բաժանումը սիրելիից կամ բաժանումը Հայրենիքից /կարող է լինել նաեւ կարոտը Հայրենիքի հանդեպ/։«Շիքեստեի» հիմքում բայաթին է, որը ադրբեջանական բանահյուսության հայտնի ժանրերից է։ «Շիքեստեներ» կարող են տարբեր լինել՝ ղարաբաղյան, շիրվանյան եւ այլն։ Հատկապես հայտնի են եղել «շիքեստեները» 18-19-րդ դարերում։ «Քարաբաղ շիքեստեի» ամենահայտնի կատարողը եղել է Խան Շուշինսկին 20-րդ դարում։ «Քարաբաղ շիքեստեի» տեքստը մի քանի փուլ է անցել զարգացման։ Նախնական տեքստի մեջ Խան Շուշինսկին ավելացրել է Սամեդ Վուրգունի բանաստեղծության տեքստը։
Այսօր «Քարաբաղ շիքեստեի» տեքստը, որի մասին գրել է Մեհրիբան Ալիեւան, հնչում է այսպես «Ես սիրահարված եմ Ղարաբաղին/, Շաքի, Շիրվան Ղարաբաղ/, Թող ամբողջ աշխարհն էլ դառնա դրախտ/, Չի մոռացվի Ղարաբաղը»։ Կարծվում է, որ «Քարաբաղ շիքեստե» բայաթին ստեղծվել է 18-րդ դարում Ղարաբաղի խան Աղաբաջի Աղայի դստեր կողմից, ով հայտնի բանաստեղծուհի է եղել եւ ամուսնացած է եղել Իրանի Ֆաթըհ-Ալի շահի հետ։
Վստահ ենք, որ Ադրբեջանցի տիկնոջ երազանքն անկատար կմնա ևիրեն բայաթին ստիպված կլինեն երգել բացառապես ադրբեջանական տարածքում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )