Ինչ եղանակ է կանխատեսվում դեկտեմբերին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը․
Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։
Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+2°C:
Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+1°C:
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -4…-6°C:
Լոռու մարզում՝ 0…-2°C, Տավուշի մարզում՝ +1…+3°C:
Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+1°C, լեռնային շրջաններում` -4…-6°C:
Սյունիքի հովտային շրջաններում +2…+5°C, նախալեռնային շրջաններում` -1…-3°C:
Արցախում կանխատեսվում է +2…+6°C