ԻՆՉ ԱՍԵՄ, ԲԱՐՈՎ ՄԱՇԵՆ…
Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը գրել է՝
«Աչքիս ֆեյսբուքում այս օրերին Շիրակի գյուղերում քարոզարշավ անողների մի քանի լուսանկար ընկավ: Ուրեմն ամենացավալին կուշտ դեմքերով, անիմաստ հպարտությամբ, փորերը դուրս ցցած նախկին հանրապետական ընտրակեղծարար թեկնածուների ու նրանց ոչ պակաս հպարտ կեցվածքով համախոհների և հանդիպումներին մի կերպ բերած թե եկած, քրքրված հագուստներով, նիհար և չթրաշված դեմքերով, վարկերի տակ ճգնած գյուղացիների համատեղ կադրերն էին:
Ինչ ասեմ, բարով մաշեն…
ՀԳ. դե արդեն նախկին չեն, դուրս են եկել և ռեստարտ են եղել»: