Ինչ ակնկալիքներ կան Պուտին-Թրամփ բանակցություններից․ հարցում

«Ի՞նչ ակնկալիքներ ունեք Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հայտարարված բանակցություններից» հարցմանը մասնակցած մարդկանց 50%-ը կարծում է, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա։

Հարցվածների 32%-ը հոռետեսորեն ենթադրում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներին չի հաջողվի համաձայնության գալ, և երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը կխորանա։ Մարդկանց 8%-ը վստահ է, որ երկկողմ բանակցություններ չեն լինի: Եվ միայն 7%-ն է կարծում, որ Թրամփն ու Պուտինը կկարողանան կարգավորել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։

Հարցվածների 3%-ը չի կողմնորոշվել պատասխանի մեջ:

Հարցմանը մասնակցել է 7646 մարդ։

Share This