Ինչպես կվարվի ԼՀԿ-ն
Ինչպես կվարվի ԼՀԿ-ն
Նիկոլ Փաշինյանին, ըստ էության հաջողվեց քայքայել նաեւ Երեւանի ավագանիում եղած ընդդիմությունը։ Այն, որ Էդմոն Մարուքյանը երեկ բարձրաձայնեց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը, որքան էլ հակառակը փորձեն ապացուցել, խոսում է այն մասին, որ իշխանության կողմից եղել է ճնշում ԼՀԿ-ի վրա եւ որոշում է կայացվել այս կերպ շարունակել ընթացքը։ Իհարկե փաթեթավորումը այլ է, բայց էությունը հասկանալի է ամենքին։ ԼՀԿ-ին այդ առումով խեղճացնելով, նա վերջնականապես փորձում է չեզոքացնել Հայկ Մարությանի դեմ հանդես եկող հիմնական ուժը, դրանով իսկ լուծելով այն խնդիրները, որոնց առաջ կանգնած է Մարությանը։ Եթե ԼՀԿ-ն հանկարծ նահանջի իշխանության ճնշումներին կամ գործարքի գնա, ապա դա որպես քաղաքական ուժի, նրա համար կլինի քաղաքական ինքնասպանություն, քանի որ այս պահին Դավիթ Խաժակյանն ունի լայն ժողովրդականություն եւ արդեն նրա հետկանչը կնշանակի «Նիկոլի ջրաղացին ջուր լցնել»։
