ԻՆՉՊԵՍ ԼԱՎԱՑՆԵԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՍՆՆԴԱԲԱՆԸ

Բրիտանացի բժիշկ-սննդաբան Էմմա Դերբիշիրն անվանել է այն հատապտուղը, որի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել հիշողությունը և, ընդհանուր առմամբ, դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա։

Лента պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետը վկայակոչում է International Journal of Food Science and Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ հապալասի կանոնավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ երեխաների և երիտասարդների հիշողության և ճանաչողական գործառույթների վրա:

Մեծահասակների և տարեցների համար հապալասը նույնպես շատ օգտակար է, քանի որ այն դանդաղեցնում է ճանաչողական կարողությունների, այսինքն՝ հիշողության, ընկալման, տրամաբանության և երևակայության տարիքային անկման տեմպերը:

Բացի այդ, տվյալ հատապտղի մեջ պարունակվող նյութերն օգնում են ավելի լավ վերահսկել տրամադրությունը, ինչը կարևոր է դեպրեսիայի և անհանգստության դեմ պայքարում։

«Հապալասը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, օրինակ՝ անտոցիաններ, որոնք դրական են ազդում մտավոր գործունեության վրա։ Հատապտուղները հեշտ է ներառել սննդակարգում՝ դրանք ավելացնել շիլաների մեջ, հյութ պատրաստել, սմուզի պատրաստել կամ պարզապես ուտել դրանք որպես առողջ նախուտեստ»,- ասել է Դերբիշիրը:

Սննդաբանը հավելել է, որ անհրաժեշտ է օրական մոտ մեկ բաժակ հապալաս ուտել կամ դրան համարժեք հապալասի հյութ խմել։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )