Ինչպես են Թրամփի գործողությունները հանգեցնում Չինաստանի վերելքին․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ու դաշնակիցների հանդեպ ագրեսիվ հռետորաբանությունը կհանգեցնեն Չինաստանի վերելքին միջազգային հարթակում, քանի որ Պեկինը կհայտնվի որպես ավելի գրավիչ գործընկեր։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի նախկին վարչապետ Մալքոլմ Թերնբուլը, գրում է Bloomberg-ը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կձգտի հայտնվել՝ որպես Դոնալդ Թրամփի լրիվ հակառակը։

Թերնբուլը նաև ընդգծել է, որ Սպիտակ տան նոր վարչակազմի շնորհիվ՝ շատ երկրներ կսկսեն նայել «մի կողմից Չինաստանին, մյուս կողմից՝ Թրամփին» և ավելի շատ հեռանկարներ տեսնել Չինաստանի հետ համագործակցության մեջ։

Share This