Ինչպե՞ս խնամել եղեւնին տնային պայմաններում
Բնական եղեւնին Նոր տարվա իսկական զարդ է, որը յուրահատուկ խնամքի կարիք ունի: Այսօր կներկայացնենք, թե ինչպես պահպանել եղեւնու գեղեցկությունն ու թարմությունը տնային պայմաններում: Դրա համար պետք է մի քանի հասարակ խորհուրդների հետեւել:Եղեւնին գնելուց հետո մի’ շտապեք այն միանգամից տանել տաք միջավայր: Թողեք այն որոշ ժամանակ դրսում: Իսկ երբ եղեւնին արդեն տանն է, միանգամից զարդարել խաղալիքներով նույնպես պետք չէ: Թողեք, որ ճյուղերն ուղղվեն:Նախքան զարդարելը եղեւնին ուժեղ հարվածեք հատակին, որպեսզի ավելորդ փշերը թափվեն: Եվ ամենակարեւորը՝ մի դրեք եղեւնին ջեռուցման համակարգին շատ մոտ, հակառակ դեպքում այն դժվար թե «ապրի» մինչեւ տոների ավարտը: