Ինչու է Զելենսկին հրաժարվել խոսել Մակրոնի հետ

Կիևի եկավար Վլադիմիր Զելենսկին լրատվամիջոցների հետ շփման պատճառով չի կարողացել խոսել իրեն զանգահարած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է RBC Ukrain Telegram-յան էջը, Մակրոնը իր ուկրաինացի գործընկերոջ հետ կապի է դուրս եկել Zoom-բրիֆինգի ժամանակ:

«Ուկրաինայի նախագահը վերցրել է հեռախոսը, բացատրել, որ այժմ շփվում է լրագրողների հետև խոստացել է 15-20 րոպեից զանգահարել», – ասվում է հրապարակման մեջ:

Դրանից հետո Զելենսկին լրագրողներին հաստատել է, որ իսկապես զանգ է ստացել Մակրոնից։

Քաղաքական գործչի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդի հետ նրանք զրուցում են օրական միջինը մեկ անգամ։

Share This