Ինչու է Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիից օգնություն խնդրել (լուսանկարներ)

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթն ութ տարվա ընթացքում առաջին անգամ դիմել է դերասանուհի Անջելինա Ջոլիի օգնությանը։ Այս մասին գրում է Radar Online-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Փիթը խնդրել է իր նախկին կնոջը որդու՝ Պաքսի հետ հանդիպում կազմակերպել այն բանից հետո, երբ երիտասարդը հերթական վթարի է ենթարկվել։
«Նրանք վերջապես համաձայնություն ձեռք բերեցին ամուսնալուծվելու մասին դեկտեմբերին՝ վերջ տալով ութ տարվա դաժան դատավարությանը, և Բրեդն այժմ ցանկանում է նորից ներգրավվել իրենց երեխաների կյանքում», – կիսվել է ինսայդերը:
«Պաքսի կրիտիկական պատանեկության տարիներին նա իրեն լիովին կտրված էր զգում: Այս ընթացքում տղայի համար շատ կարևոր էր հոր ներկայությունը»,-ասել է աղբյուրը՝ հավելելով, որ դերասանների որդուն «իր կյանքում ուժեղ տղամարդկային կերպար է պետք», սակայն Փիթին թույլ չեն տվել խաղալ այդ դերը։