Ինչո՞ւ է Մակրոնը հիշել միջուկային զենքի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Եվրոպայի համար միջուկային հովանոցի մասին, որը կարող է տրամադրել Փարիզը, պայմանավորված է Ուկրաինայի մոտալուտ պարտությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՄԳԻՄՕ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան և ՌԴ ԱԽ գիտական ​​խորհրդի անդամ Անդրեյ Սուշենցովը։

«Այն, ինչ տեղի ունեցավ (Մակրոնի ելույթը – խմբ․) պետք է մեկնաբանվի որպես մեծ շփոթության նշան և ակնհայտ պատասխանների բացակայություն այն հարցին, թե ինչպես պետք է վարվեն Ֆրանսիան և Եվրոպան այն պայմաններում, երբ իրենց ուկրաինական նախագիծը փլուզվում է, իսկ ԱՄՆ-ն դուրս է գալիս այդ նախագծից»,- ընդգծել է նա։

Ըստ վերլուծաբանի՝ Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զենք։ Փարիզն ունի համեմատաբար մեծ բանակ, սակայն Ֆրանսիան վաղուց կորցրել է այլ տարածաշրջաններում օրակարգ ինքնուրույն սահմանելու ունակությունը, կարծում է Սուշենցովը։

Share This