Ինչո՞ւ է թղթից առաջացած կտրվածքն այդքան տհաճ եւ ինչո՞ւ է ուշ ապաքինվում

Թղթի ծայրով առաջացած կտրվածքը շատ տհաճ է եւ ցավոտ, նաեւ կարծես թե ավելի ուշ է ապաքինվում, քան մյուս կտրվածքները: Ինչո՞ւ: Կալիֆորնիայի համալսարանից մաշկաբան բժիշկ Հեյլի Գոլդբախը պատասխանել է այս հարցին:Ըստ մասնագետի՝ նյարդային վերջավորությունները հատկապես կենտրոնացած են շարժումների եւ զգայությունների հատվածներում (շրթունքներ, մատների ծայրեր): Այդ նյարդային վերջավորությունները հայտնի են որպես նոցիցեպտորներ, եւ դրանք ուղեղին ազդակներ են ուղարկում մաշկին վնաս պատճառող երեւույթների մասին (չափազանց բարձր կամ ցածր ջերմաստիճան, քիմիական նյութեր,Այսպիսով պարզ է դառնում, թե ինչու են ձեռքի կտրվածքներն այդքան ցավոտ. մատների ծայրերին շատ նյարդային վերջավորություններ կան:
Կտրվածքների ցավոտ լինելու եւս մեկ պատճառ կա. դրանք դանդաղ են ապաքինվում եւ անընդհատ անհանգստացնում են, քանի որ մարդիկ ակտիվորեն օգտագործում են ձեռքերը, եւ վերքը դժվար է մեկուսացնել:Բացի այդ՝ թուղթը շատ սուր ծայր ունի եւ դրանից առաջացած կտրվածքը հարթ չի լինի: Նաեւ պետք չէ մոռանալ, որ թուղթը պատրաստվում է փայտից եւ տարբեր մանրաթելերից, որոնք կարող են հայտնվել վերքի մեջ՝ խանգարելով նրա ապաքինմանը:
Ըստ մասնագետի՝ եթե վերքը խորն է, օրգանիզմը սկսում է արյունահոսությունը դադարեցնող թրոմբներ առաջացնել, այնուհետև այն պատվում է պաշտպանական շերտով: Թղթով կտրվածքների դեպքում նման բան չի առաջանում, այդ կտրվածքները սովորաբար բավականին խորն են լինում, ռեցեպտորները վնասելու համար, բայց նաեւ այդքան խորը չեն արյան մակարդելիության մեխանիզմ գործարկելու համար: Դա նշանակում է, որ մաշկից ավելի շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի վնասված հատվածը նոր բջիջներով փոխարինվի:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )