Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է:
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը:
Մասնագետները կարծում են, որ այն.
- օգնում է օրգանիզմի ինտեգրմանը,
- կարող է շունչը պահելուց հետո արտաշնչելը ժամանակավոր բարձրացնի արյան ճնշումը, կամ` իջեցնի, թեթևացնելով արյան շրջանառությունը,
- արտաշնչելու ժամանակ ազդում է նյարդային համակարգի վրա:
Շունչը պահելու վարժությունը կատարելուց առաջ` հիշեք, որ ուղեղը կազդարարի, թե երբ է պետք արտաշնչել (երբ արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը չափազանց բարձր է):
Եթե գլխապտույտ ու կողմնորոշման ունակության կորուստ զգաք, կանգ առեք ու հիշեք, որ ամեն ինչին կարելի է հասնել փոքր քայլերով, կտրուկ վիճակի բարելավում չի կարող լինել:
Շունչը պահելը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, նյարդային համակարգի հավասարակշռությանն ու հուզականության վերահսկանը:
Վարժությունների կատարման տևողությունն ու արդյունքը.
- Շնչել՝ 12 վրկ , շունչը պահել՝ 48 վրկ, արտաշնչել՝ 24 վրկ, արդյունքը՝ նվազագույն մակարդակ. օրգանիզմը սկսում է առողջանալ:
- Շնչել՝ 13 վրկ , շունչը պահել՝ 52 վրկ, արտաշնչել՝ 26 վրկ, արդյունքը՝ օրգանիզմը չի ծերանում:
- Շնչել՝ 15 վրկ , շունչը պահել՝ 60 վրկ, արտաշնչել՝ 30 վրկ, արդյունքը՝ օրգանիզմը երիտասարդանում է:
- Շնչել՝ 20 վրկ , շունչը պահել՝ 80 վրկ, արտաշնչել՝ 40 վրկ, արդյունքը՝ թեթևության զգացում:
- Շնչել՝ 24 վրկ , շունչը պահել՝ 96 վրկ, արտաշնչել՝ 48 վրկ, արդյունքը՝ ճախրանքի զգացում:
Կարելի է զբաղվել այս վարժություններով, չէ՞ որ դրա համար առանձնահատուկ պայմաններ ու միջոցների կարիք չկա: Այս մեթոդը կօգնի նաև ավելի լավ ճանաչել մեր օրգանիզմի հնարավորությունները: