Ինչն է խանգարում Հայկ Մարությանին խնայողությունների գնալ
Երեւանում դեռ ամբողջովին հօդս չի ցնդել աղբի հոտը, Փաշինյանի կողմից այդպես որակված մահվան վերելակներն ու դարն ապրած գազելները դեռ գործում են, վտանգելով մայրաքաղաքացիներին, սակայն քաղաքապետարանը որոշել է աննախադեպ կերպով տոնախմբել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներն ու դրա համար հատկացրել է ոչ ավել ոչ պակաս՝ 750 հազար դոլարին համարժեք դրամ։ Հասկանալի է չէ, թե խնդիրներով հարուստ մայրաքաղաքում այդ գումարով քանի խնդիր հնարավոր կլիներ լուծել։ Սակայն ոչ։ Պակաս ծախսեր չեն նախատեսվել նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից։ Կենտրոն համայնքում օրինակ աննախադեպ ճոխ խնջույք է նախատեսվում։ Սա այլ կերպ անվանել, քան վատնում կամ մսխում հնարավոր չէ։ Գյումրիում օրինակ անհամեմատ ավելի համեստ գումարներով են նշելու, սակայն ամեն դեպքում տոնականություն լինելու է։ Այն դեպքում, որ գյումրեցիներն ավելի շատ իրավունք ունեն ճոխ Ամանոր նշելու, քանի որ վերջապես տասնամյակներ շարունակ բարձրաձայնված փողոցային խնդիրը լուծվեց, ի պատիվ տեղական իշխանությունների ջանքերի։ Հիմա հարց է առաջանում, ինչն է խանգարում, որպեսզի Հայկ Մարությանն էլ գնա տնտեսումների ու խնայողությունների։ Այլապես տպավորություն է, թե իշխանությունը սկսել է առաջնորդվել «մեզանից հետո, թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, ու նմանվել այն ընտանիքներին, որոնք գնում են վարկ են վերցնում բարձր տոկոսադրույքներով, միայն թե ամանորի սեղանին խոզի բուդ ունենան։
Конец переписки
Введите сообщение…
