Ինչի է ուզում հասնել Փաշինյանն Արցախում եւ ինչի համար
Կիրակին Նիկոլ Փաշինյանի եւ հայկական քաղաքական թատերաբեմի համար նշանավորվեց Արցախի նախագահական առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների մի մասի հետ ՀՀ վարչապետի եւ Արցախի նախագահի հանդիպմամբ։ Առհասարակ պետք է արձանագրել, որ Փաշինյանը չգիտես ինչու չափազանց ուշադիր է Արցախի հանդեպ եւ ամեն կերպ փորձում է եթե ոչ ամբողջապես, ապա գոնե մասնակի վերահսկել Արցախում կայանալիք գալիս ընտրությունները, թեկուզ եւ աջակցելու անվան տակ։ Ասել, թե այդ հանդիպումը լիարժեք ֆորմատով էր, սուտ կլինի։ Այնտեղ չկար Վիտալի Բալասանյանը եւ ասում են, նրան հրավեր չի էլ ուղարկվել։ Հետաքրքիր մի հարց կա, որ անկախ ամեն ինչից առաջանում է այս ամենի հետ կապված։ Ինչի է ուզում հասնել Փաշինյանը Արցախում եւ ինչի համար։ Արդյոք պետք է, որպեսզի Արցախում էլ ընտրվի «ժողովրդական թեկնածուն», որպեսզի ունենա «հզոր մանդատ» կարգավորման բանակցությունները տեղից պոկելու համար։ Կա արդյոք դրա աշխարհաքաղաքական որոշումը, կամ արդյոք ամեն բան ճիշտ է գնահատված։ Այս ամենը բավական հետաքրքրական է ու ինտրիգային։