Ինձ շատ է դուր գալիս «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում. կասկած չկա, որ նրանք են հաղթելու. Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի, «Սպարտակի» ու «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը կանխատեսել է, թե որ ակումբը ընթացիկ մրցաշրջանում կդառնա Ռուսաստանի չեմպիոն։
«Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարին» տեսնել առաջին տեղում: Եվ կասկած չկա, որ նրանք են հաղթելու առաջնությունը,- Մովսիսյանի խոսքերն է մեջբերում championat.com-ը։
Հիշեցնենք, որ հայ հարձակվողը 2011-ից 2013 թվականներին պաշտպանել է «Կրասնոդարի» գույները, որից հետո տեղափոխվել է «Սպարտակ»: