Ինձ խնդրում են, որ լինեմ Փաշինյանի կողքին, բա Փաշինյանը ե՞րբ կլինի իմ կողքին
Ինձ խնդրում են, որ լինեմ Փաշինյանի կողքին, բա Փաշինյանը ե՞րբ կլինի իմ կողքին
Նոր քաղաքական մշակույթ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը ֆեյսբուքի իր ջում գրում է․
«Ողջ օրը անձնական նամակներ եմ ստանում, որտեղ խնդրում են լինեմ Փաշինյանի կողքին։ Լավ, բա Փաշինյանը ե՞րբ է լինելու իմ կողքին։ Թաքցնելու ոչինչ չունեմ, ես առաջին հերթին պայքարում եմ իմ երեխայի բարեկեցության համար, հետո նաև մյուս երեխաների, որոնց չեմ առանձնացնում իմ բալիկից։ Մայրը այսօր ստանում է 18000 դրամ նպաստ, նվազագույն աշխատավարձը և թոշակները ընդամենը 10000 դրամ են բարձրացրել, աշխատավարձերի էական բարձրացում չկա, իսկ ոչինչ չանող պատգամավորները իրենց միլլիոնների հասնող պարգևավճարներ են տալիս, այսինքն՝ իմ երեխայի, մնացած երեխաների հացը գողանում կոճակ են սեղմում։ Հիմա ի՞նչ, ինչ է թե երկրում դեռ շարունակվում է սերժաքոչարյանականների գործունեությունը ազնիվ քաղաքացին ձայնը կտրի նստի, ի՞նչ է թե դրանից օգտվելու են վերջիններս։ Իրենց գոյությունը ևս ինչ֊որ տող կարևոր է, որ հասկանանք հասարակության որ մասն է ծախվող, որ մասն է այնքան անուղեղ, որ պիտի գնա միանա հանցավոր համակարգի մնացորդներին։ Լավ, բա Փաշինյանը ե՞րբ պիտի կանգնի իմ երեխայի, մնացած երեխաների կողքին։ Թե ես պարտավոր էի պայքարել իր երեխաների ապագայի համար միայն, իսկ մնացած երեխաների վրա թքած։ Կամ այս մսխումները օր առաջ կդադարեցվեն և միջոցները կուղղվեն ժողովրդի բարեկեցությանը կամ ոչ֊ոք չկասկածի թե ես ինչի եմ ընդունակ հանուն արդարության վերականգնման»։