Իլոն Մասկն արձագանքել է 13–րդ անգամ հայր դառնալու լուրերին

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը խախտել է իր լռությունն այն բանից հետո, երբ ամերիկացի գրող Էշլի Սենթ Քլերը հայտնել է, որ հինգ ամիս առաջ է ծննդաբերել նրա երեխային։

«Օհո»,- գրել է Մասկը «X»–ի իր էջում՝ ի պատասխան օգտատերերից մեկի գրառման, որը պնդում էր, որ Սենթ Քլերը տարիներ շարունակ «ծրագրում էր գայթակղել» ձեռնարկատերին։

Սենթ Քլերը ավելի վաղ հայտնել էր, որ հինգ ամիս առաջ լույս աշխարհ է բերել Մասկի երեխային՝ խնդրելով լրագրողներին հարգել նրա անձնական կյանքը:

Share This