Ի՞նչ խորտիկ են խորհուրդ տալիս բժիշկներն ալկոհոլ ընդունելիս
Թթու դրած բանջարեղենը չի ծանրաբեռնում մարսողական համակարգը, հետևաբար, բժիշկներն այն օղու հետ առավել նախընտրելի խորտիկ են համարում: Սակայն մարինացված և թթու դրած բանջարեղենը տարբեր ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։
Օրինակ, գաստրոէնտերոլոգների կարծիքով, թթու դրած վարունգը և կաղամբը վտանգավոր չեն, և նույնիսկ օգտակար են: Կաղամբը պարունակում է մեթիոնին (վիտամին U), որն ի վիճակի է վերականգնել ստամոքի լորձաթաղանթը և կանխում է խոցերի առաջացումը:
Սակայն մարինացված բանջարեղենը` ալկոհոլի հետ համատեղ, վտանգավոր է առողջության համար: Մարինացված բանջարեղենը գրգռում է ստամոքսի պատերը: Եվ եթե չարաշահում եք թթու նախուտեստները, ապա դա կարող է հանգեցնել գաստրիտի և ստամոքսի խոցի առաջացմանը: