Ժելատին պարունակող մթերքներն օգնում են պահպանել մաշկի երիտասարդությունը.

Ըստ ամերիկացի սննդաբան Քեթրին Փայփերի՝ ժելատին պարունակող ապրանքներն օգնում են պահպանել մաշկի էլաստիկությունը, խոնավացածությունը և առաձգականությունը։ Սակայն նման մթերքների չափից շատ չարաշահումը կարող է հանգեցնել ալերգիայի և մարսողական խնդիրների։ Դրա մասին գրում է Health News բժշկագիտական  հանդեսը։

Ժելատինն անգույն, համ չունեցող սպիտակուց է, որը ստացվում է կոլագենից՝ սպիտակուց, որը հայտնաբերվել է կենդանիների մաշկի, ջլերի և ոսկորների մեջ: Այն սովորական բաղադրիչ է արգանակների, ապուրների, սոուսների և աղանդերի, ինչպես նաև սննդային հավելումների և դեղամիջոցների բաղկացուցիչ:

Քանի որ ժելատինը կոլագենի ածանցյալ է, այն օժտված է նմանատիպ հատկություններով, որոնք նպաստում են մաշկի առողջությանն ու արտաքին տեսքին: Դոկտոր Փայփերը նշել է, որ տարիքի հետ մարդու մաշկը կորցնում է էլաստիկ մանրաթելերը, և կոլագենի արտադրությունը դանդաղում է, ինչը տեսողականորեն արտահայտվում է նրանով, որ մաշկը կախ է ընկում և կնճիռոտվում:

Մաշկի համար ժելատինի օգուտները գնահատող գիտական հետազոտությունների մեծ մասն իրականացվել է բջջային նմուշների և մկների վրա: Դա նշանակում է, որ դրանց արդյունքները միշտ չէ, որ կիրառելի են մարդկանց վրա։ Ընդսմին, 1721 կամավորների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ կոլագենի երկարաժամկետ ընդունումը մեծացնում է մաշկի էլաստիկությունն ու խոնավացածությունը:

Ըստ դոկտոր Փայփերի՝ նման բարերար ազդեցությամբ են օժտված ժելատինով հարուստ մթերքները, մասնավորապես՝ ժելեն, պաննա կոտտան և դոնդողը։ Սակայն չպետք է տարվել նման կերակուր. այն կարող է առնչվել այնպիսի ռիսկերի հետ, ինչպիսին են մարսողական խնդիրները և ալերգիաները:

Share This