Թրամփի հրամանով Մոսկվայում բարձրացվել է ԱՄՆ դրոշը

Մոսկվայում ամերիկյան դեսպանատան վրա բարձրացվել է ԱՄՆ դրոշը՝ ի կատարում Սպիտակ տան նոր ղեկավար Դոնալդ Թրամփի առաջին հրամաններից մեկի, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Մոսկվայի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակում գտնվող դիվանագիտական առաքելության շենքի վրայի պետական դրոշը նախկինում իջեցվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հրամանով՝ ի հիշատակ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի, ով մահացել է դեկտեմբերի 30-ին 101 տարեկանում։
Այնուամենայնիվ, նախօրեին Թրամփը, որպես իր առաջին հրամաններից մեկը, փաստաթուղթ էր ստորագրել, որը պահանջում էր, որ պետության ղեկավարի երդմնակալության ժամանակ կառավարական շենքերի վրայի դրոշները երբեք չխոնարհվեն։