Թրամփի հատուկ ներկայացուցիչը հետաձգել է Ուկրաինա կատարած այցը
![Թրամփի հատուկ ներկայացուցիչը հետաձգել է Ուկրաինա կատարած այցը](https://lurer.com/rs.php?image=/disc/07-01-25/64d7a03bdd278f6223947d92205cf6d4.jpg&w=780)
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Միացյալ Նահանգների նոր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է իր այցը Ուկրաինա մինչև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Այս մասին գրում է Reuters-ը։
«Ուկրաինայում Թրամփի նոր հատուկ ներկայացուցիչը հետաձգել է փաստահավաք այցը Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ մինչև հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունը», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի ապագա հատուկ ներկայացուցիչ Քելլոգը ի սկզբանե ծրագրել էր մեկնել Կիև՝ հունվարի սկզբին հանդիպելու Ուկրաինայի առաջնորդների հետ:
Սակայն անհայտ պատճառներով ուղեւորությունը հետաձգվել է, Reuters-ին հայտնել են աղբյուրները։