Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը Կատարից մեկնել է դեպի Ռուսաստան

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիքոֆի ինքնաթիռը Կատարից մեկնել է հյուսիս՝ ենթադրաբար դեպի Ռուսաստան: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է Flightradar պորտալում։
Մասնավորապես, Gulfstream G650 տիպի բիզնես-ջեթը Կատարից մեկնել է դեպի Եգիպտոս, որտեղ շրջադարձ է կատարել դեպի հյուսիս։
Մոսկվայի ժամանակով ժամը 9:10-ի դրությամբ օդանավը գտնվել է Թուրքիայի տարածքում և հնարավոր է ուղղվի դեպի Ռուսաստան:
Ինքնաթիռի վերջնական երթուղին նշված չէ և կարող է փոփոխվել: