Թրամփի հատուկ բանագնացը հայտնել Է՝ ինչ է խնդրել Պուտինը Թրամփից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆթը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ դիմել է ամերիկյան կողմին՝ մշտական խաղաղություն ապահովելու խնդրանքով: Այս մասին նա հայտարարել Է Fox News-ին տված հարցազրույցում։

Ուիթքոֆի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որը տևել է գրեթե հինգ ժամ, ներկա է եղել Ռուսաստանի ղեկավարն իր առանցքային խորհրդականների՝ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ:

«Պուտինի խնդրանքը մշտական խաղաղություն հաստատելն է», – նշել է Ուիթքոֆը։

Share This