Թրամփի կալվածքի պատի վրայով մագլցելու մեղադրանքով՝ տղամարդ է ձերբակալվել

Իրավապահները ձերբակալել են 32-ամյա տղամարդուն, ով մագլցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի նստավայրի պատի վրայով։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Լրագրողների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ի երեկոյան։ Այնուհետև իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Մար-ա-Լագոյի կալվածք՝ օգնելու Գաղտնի ծառայության գործակալներին, ովքեր կալանավորել էին հանցագործին:

Հոդվածում նշվում է, որ Բիհան Արսեո անունով տղամարդը բերման է ենթարկվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է մասնավոր սեփականությունը՝ հանցագործություն կատարելու դիտավորությամբ:

Ինչպես պարզել են լրագրողները, հանցագործը ներկայումս գտնվում է Փալմ Բիչ շրջանի բանտում։ Ազատ արձակվելու համար նա պետք է 20 000 դոլար գրավ վճարի։

Հունվարի 23-ին Page Six-ը հայտնել է, որ ամերիկացի նոր առաջնորդը մտադիր է հանգստյան օրերին մեկնել Վաշինգտոնից և գնալ Մար-ա-Լագոյի իր նստավայր: Այստեղ նա գոլֆ կխաղա և հյուրեր կընդունի իր համար առավել հարմարավետ միջավայրում։

Share This